Լրահոս

25.01.2010 14:55


Ռազմիկ Զոհրաբյանը շատ խելք չունի

Ռազմիկ Զոհրաբյանը շատ խելք չունի

-Ես էլ առանձնապես շատ խելք չունեմ, բայց որպես  կուսակցական գործիչ՝ իմ չափով զբաղվում եմ քաղաքականությամբ,-ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն միտքը, թե քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ։

-Երևի ինքը նկատի է ունեցել որոշ անձանց, ոչ թե ամբողջ Ազգային ժողովին։ Սակայն որոշ քաղաքական գործիչների, հատկապես նախագահին, արտգործնախարարությանը, կառավարությանը պետք է շատ խելք, որովհետև նրանք վարում են մեր արտաքին քաղաքականությունը։

-Հատկապես ի՞նչ բնույթի քաղաքական գործիչներին է շատ խելք պետք,-հնչել է «7օր»-ի հարցը։

-Դե, օրինակ, մարդ ձայն է ստացել, դարձել է պատգամավոր։ Դուք ի՞նչ եք պատկերացնում՝ մեկը, որ մասնագիտությամբ արվեստաբան է, առանձնապես քաղաքականությամբ չի զբաղվում, մի՞թե շատ խելք է պետք այդ մարդուն, որ զբաղվի քաղաքականությամբ,-պատասխանել է Ռազմիկ Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե «կոճակ սեղմելու» համար խելք պետք է, թե ոչ, Հանրապետական կուսակցության փոխնախագահը մեկնաբանել է.

-Ազգային ժողովում կան մարդիկ, որ կողմնորոշում են իրենց խմբակցության անդամներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը