Աշխարհ

07.08.2017 10:24


170 հազար ֆրանսիացի է ստորագրել ընդդեմ «առաջին տիկնոջ կարգի» խնդրագրի տակ

170 հազար ֆրանսիացի է ստորագրել ընդդեմ «առաջին տիկնոջ կարգի» խնդրագրի տակ

Ֆրանսիայում արդեն 170 հազար մարդ է ստորագրել ընդդեմ «առաջին տիկնոջ կարգի» խնդրագրի տակ։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր հատուկ կարգ սահմանել, որը թույլ կտա պաշտոնապես ընդգծել նախագահի կնոջ դերը պետական գործերում։ Այս փաստաթուղթը նախատեսում է պետական միջոցների հատկացում Բրիջիթ Մակրոնի ծախսերի համար, ով հիմնականում զբաղվում է ընդունելությունների նախապատրաստմամբ, ճաշացանկի կազմամբ և հյուրերի տեղերի բաշխմամբ։

Այժմ տիկին Մակրոնն իր տրամադրության տակ ունի երկու-երեք օգնականից, երկու քարտուղարից և անվտանգության երկու աշխատակցից բաղկացած թիմ։ РИА Новости-ն հայտնում է, որ խնդրագրի հեղինակների համոզմամբ, դա բավական է, և որևէ պատճառ չկա, որ պետության ղեկավարի կինը պետբյուջեից գումարներ ստանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը