Լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի եղբայրը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 22:45-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի եղբայրը` Արթուր Սիմոնյանը:
Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3 կգ 570 գ քաշով, 50 սմ հասակով:
Արթուրը ծնվել է իր քույրիկի՝ Ջեմմա Սիմոնյանի ծննդյան օրը:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Ազատ Սիմոնյանը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր: Նա ապրիլին հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհայտ կորած էր համարվում, իսկ ապրիլի 10-ին զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնված 18 զոհերից մեկն էր։