Աշխարհ

07.08.2017 18:55


Իրանի հյուսիսում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

Իրանի հյուսիսում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

Իրանի հյուսիսարևմտյան Արևմտյան Ազարբայջան (Ատրպատական) նահանգում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական խումբ է վնասազերծել. 2 զինյալ սպանվել է, ևս 4-ը՝ վիրավորվել։ razm.info-ն գրում է, որ այս մասին օգոստոսի 6-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ-ն ահաբեկիչներից նաև զենք-զինամթերք Է առգրավել։

Թեհրանի հաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել։ Միայն Արևմտյան Ազրբայջան նահանգում Թեհրանի ահաբեկչությունից երկու շաբաթ անց արդեն 40-ից ավելի զինյալ էր ձերբակալվել:

Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

Իրանը հսկողությունը խստացրել է հատկապես երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում, որտեղ գործում են քրդական, բելուջական ընդդիմադիր, զինյալ խմբավորումներ։ Այս շրջանակներում Իրանը նաև հարվածներ է հասցրել Իրաքի և Պակիստանի սահմանկից շրջաններին։ Հենց նշված շրջաններով են ահաբեկիչները ներթափանցում Իրան և հետ գնում։

Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերը հակաահաբեկչական զորավարժություն էին անցկացրել Արևմտյան Ազերբայջանի Փիրանշահր շրջանում:

Այս խորագրի վերջին նյութերը