Երկրաշարժ Թուրքիայի Բոդրումում․ բնակչության շրջանում խուճապ է առաջացել
Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ դրության վարչության (AFAD) հրապարակած տեղեկության համաձայն՝ օգոստոսի 7-ին տեղական ժամանակով 8:18-ին Բոդրում շրջանում երկրաշարժ է գրանցվել՝ 4.6 բալ ուժգնությամբ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը: Երկրաշարժը տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացրել:
Ստամբուլի Բողազիչի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտի հաղորդած տվյալներով` Էպիկենտրոնը գտնվել է Բոդրումի Փընարլըբելեն գյուղում:
Վերոնշյալ երկրաշարժից հետո գրանցվել է նաև 4.2 բալ ուժգնությամբ հետցնցում:

Աղբյուրը` Ermenihaber.am