Աշխարհ

07.08.2017 16:51


Թուրքական լոլիկը ռուսական շուկա չի մտնի

Թուրքական լոլիկը ռուսական շուկա չի մտնի

Ռուսաստանի և Թուրքիայի միջև լոլիկի ներմուծման հարցում առաջացած ճգնաժամը չի հաղթահարվում: Այս մասին գրում է թուրքական «Gazeteduvar» լրատվական կայքը:

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հայտարարել է, որ թուրքական լոլիկը ռուսական շուկա չի մտնի:

Նշենք, որ այն բանից հետո երբ 2015 թ. նոյեմբերին թուրքական կործանիչը Սիրիայի սահմանին ոչնչացրեց ռուսական Սու-24 ռմբակոծիչ, երկու երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ և Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ մտցրեց, մասնավորապես, սահմանափակելով թուրքական ապրանքների ներմուծումը երկիր։ Արգելքը ներառում էր բանջարեղեն, մրգեր, մսամթերք:

Ներկայումս այս սահմանափակումները հիմնականում հանված են, սակայն Ռուսաստանը որոշում է կայացրել չշտապել լոլիկի ներմուծման հարցում և առաջ մղել տեղական արտադրանքը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը