Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան չի մասնակցելու Պորտուգալիայում տեղի ունենալիք «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթին:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ լրագրողների այն հարցին, թե արդյոք Թուրքիան մասնակցելու է 2018-ին տեղի ունենալիք «Եվրատեսիլ 2018»-ին Բոզդաղը պատասխանել է.«Այս պահին չկա այդպիսի որոշում չկա»:
Մի քանի օր առաջ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե իբր Թուրքիան 5 տարվա ընդմիջումից հետո որոշել է մասնակցել «Եվրատեսիլ»-ին: Նույնիսկ նշվել էր, որ մրցույթի ժամանակ Թուրքիան ներկայացնելու էր թուրք Ռոք երգչուհի Մանգան:
Վերջինս նույնիսկ այդ առիթով իր թվիթերյան էջում գրառում էր կատարել, որում նշված էր եղել. «Եվրատեսի՞լ: Նորից, նորից»:
Թուրքիան չի մասնակցի «Եվրատեսիլ 2018»-ին
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան չի մասնակցելու Պորտուգալիայում տեղի ունենալիք «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթին:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ լրագրողների այն հարցին, թե արդյոք Թուրքիան մասնակցելու է 2018-ին տեղի ունենալիք «Եվրատեսիլ 2018»-ին Բոզդաղը պատասխանել է. «Այս պահին չկա այդպիսի որոշում չկա»:
Մի քանի օր առաջ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե իբր Թուրքիան 5 տարվա ընդմիջումից հետո որոշել է մասնակցել «Եվրատեսիլ»-ին: Նույնիսկ նշվել էր, որ մրցույթի ժամանակ Թուրքիան ներկայացնելու էր թուրք Ռոք երգչուհի Մանգան:
Վերջինս նույնիսկ այդ առիթով իր թվիթերյան էջում գրառում էր կատարել, որում նշված էր եղել. «Եվրատեսի՞լ: Նորից, նորից»:
Աղբյուրը` Ermenihaber.am