Հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով Ստամբուլի ժանդարմերիայից 66 մարդ է կալանավորվել
Ստամբուլի ծանր հանցագործությունների 29-րդ դատարանը ընդունել է Թուրքիայում 2016 թ․ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող Ստամբուլ նահանգի ժանդարմերիայի 73 զինծառայողի և 19 քաղաքացիականի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նախաքննության արդյունքում կալանավորվել է Ստամբուլ նահանգի ժանդարմերիայի անձնակազմից 66 մարդ, 12 մարդ ստորագրությամբ բաց է թողնվել, ևս 14 մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել (փախուստի մեջ են) և ընդունվելու է նրանց բերման ենթարկելու որոշում:
Կալանավորված մարդկանց թվում է նաև Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի նախկին հրամանատար, գնդապետ Գյուրջան Սերջանը:
Ժանդարմերիայի զինծառայողներին և նրանց աջակցած քաղաքացիականներին սպառնում է 7,5-ից մինչև 22,5 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1 -ին Թուրքիայում մեկնարկել է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կենտրոնը համարվող ռազմաօդային ուժերի «Աքընջը» ռազմաբազայի գործով դատավարությունը, որը շարունակվելու է մինչև օգոստոսի 29-ինը:
2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել, որին ներգրավված էր զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա: Հեղաշրջումից հետո Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ են ձերբակալվել և հեռացվել:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):