Աշխարհ

08.08.2017 14:53


Ժոզե Մոուրինյու. Մանչեսթերյան անձրևները ծրագրերս փչացրին

Ժոզե Մոուրինյու. Մանչեսթերյան անձրևները ծրագրերս փչացրին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման մասին:

«Խաղին չեն կարող մասնակցել Ֆիլ Ջոնսը, Էրիկ Բային, Թիմ Ֆոսու-Մենսան: Վերջինս, ամենայն հավանականությամբ, այլ ակումբ կտեղափոխվի: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին տեղյակ եք` Լյուկ Շոու, Էշլի Յանգ և Մարկուս Ռոխո: Մյուսները կարող են խաղալ: Մատիչն էլ է պատրաստ, սակայն ոչ այնպես, ինչպես մյուսները:

Մենք կփորձենք հաղթել, չնայած Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթողների միջև տարբերությունն ակնհայտ է: Որակային տարբերություն կա, սակայն մենք վստահ ենք, որ մեզ համար այս առաքելությունը կատարվող է:

Գիտեի, որ Սկոպյեում եղանակն այսպիսին է: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ցանկանում էի մարզում անցկացնել այնպիսի ժամի, որ տղաները պատրաստ լինեին եղանակային պայմաններին: Ցավոք, մանչեսթերյան անձրևները ծրագրերս փչացրին: Ամեն դեպքում, «Ռեալի» համար էլ դժվար կլինի, չնայած, որ նրանք սովոր են այսպիսի եղանակի:

Ցանկանում եմ, որ թիմս խաղա և հաճույք ստանա»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը