Պեկինը կզրկի Փհենյանին մեկ միլիարդ դոլար եկամտից (տեսանյութ)
Հյուսիսային Կորեան հրաժարվում է կատարել միջազգային հանրության պահանջը իր միջուկային ծրագրի և ագրեսիվ գործողությունների դադարեցման մասին: ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները Փհենյանի դեմ, կապված վերջինիս հրթիռների փորձարկումների հետ, ոտնահարում են երկրի ինքնիշխանությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Ձայնը։
Մանիլայում ընթացող անվտանգության ֆորումի մասնակիցներին Հյուսիսային Կորեան հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային ու հրթիռային ծրագրերից:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը կոչ է արել Հյուսիսային Կորեային ցուցաբերել պատրաստակամություն երկխոսությանը հրթիռային փորձարկումների դադարեցման միջոցով: Չինաստանն, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր է հետևել սահմանված պատժամիջոցներին և պատրաստվում է զրկել Հյուսիսային Կորեային 1 միլիարդ դոլարի հասնող տարեկան եկամտից, որը ձևավորվում է Փհենյանի արտահանումից:Այդ գումարները Փհենյանը օգտագործում է իր բալիստիկ ու միջուկային ծրագրերի զարգացման համար:
Պեկինը կզրկի Փհենյանին մեկ միլիարդ դոլար եկամտից (տեսանյութ)
Հյուսիսային Կորեան հրաժարվում է կատարել միջազգային հանրության պահանջը իր միջուկային ծրագրի և ագրեսիվ գործողությունների դադարեցման մասին: ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները Փհենյանի դեմ, կապված վերջինիս հրթիռների փորձարկումների հետ, ոտնահարում են երկրի ինքնիշխանությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Ձայնը։
Մանիլայում ընթացող անվտանգության ֆորումի մասնակիցներին Հյուսիսային Կորեան հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային ու հրթիռային ծրագրերից:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը կոչ է արել Հյուսիսային Կորեային ցուցաբերել պատրաստակամություն երկխոսությանը հրթիռային փորձարկումների դադարեցման միջոցով: Չինաստանն, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր է հետևել սահմանված պատժամիջոցներին և պատրաստվում է զրկել Հյուսիսային Կորեային 1 միլիարդ դոլարի հասնող տարեկան եկամտից, որը ձևավորվում է Փհենյանի արտահանումից: Այդ գումարները Փհենյանը օգտագործում է իր բալիստիկ ու միջուկային ծրագրերի զարգացման համար: