Թուրքիայի քաղաքացին Վրաստանում 8 տարով ազատազրկվել է
Բաթումիի քաղաքային դատարանը Թուրքիայի քաղաքացի Ս. Շ.-ինկանխամտածված սպանության փորձի, հրազենի ձեռք բերման համար մեղավոր է ճանաչել:
Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին, մոտավորապես երեկոյան 23:00-ին, Խելվաչաուրիի շրջանի Ախալսոփել գյուղում, վրեժխնդիր լինելու համար, սպանելու նպատակով, Թուրքիայի քաղաքացի Ս.Շ.-ն ապօրինաբար ձեռք բերած հրազենով կրակել է Թուրքիայի քաղաքացի Մ.Գ.–ի վրա, վիրավորել նրան ու դեպքի վայրից փախել: Մեղադրյալին ձերբակալել են 2016 թվականի դեկտեմբերի 12-ին:
Բաթումիի քաղաքային դատարանը նրան 8 տարով ազատազրկել է:
Թուրքիայի քաղաքացին Վրաստանում 8 տարով ազատազրկվել է
Բաթումիի քաղաքային դատարանը Թուրքիայի քաղաքացի Ս. Շ.-ին կանխամտածված սպանության փորձի, հրազենի ձեռք բերման համար մեղավոր է ճանաչել:
Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին, մոտավորապես երեկոյան 23:00-ին, Խելվաչաուրիի շրջանի Ախալսոփել գյուղում, վրեժխնդիր լինելու համար, սպանելու նպատակով, Թուրքիայի քաղաքացի Ս.Շ.-ն ապօրինաբար ձեռք բերած հրազենով կրակել է Թուրքիայի քաղաքացի Մ.Գ.–ի վրա, վիրավորել նրան ու դեպքի վայրից փախել: Մեղադրյալին ձերբակալել են 2016 թվականի դեկտեմբերի 12-ին:
Բաթումիի քաղաքային դատարանը նրան 8 տարով ազատազրկել է:
Աղբյուրը՝ aliq.ge