Պարսից ծոցում ԱՄՆ կործանիչը խուսափել է իրանական ԱԹՍ-ի հետ բախումից
Օգոստոսի 8-ին Պարսից ծոցում իրանական Qom-1 ԱԹՍ-ն մոտեցել է ավկարի վրա վայրէջքի պատրաստվող ԱՄՆ բանակի Boeing F/A-18E/F։30 մ հեռավորության վրա գտնվող իրանական ԱԹՍ-ի հետ բախումից խուսափելու համար ամերիկյան կործանիչը շրջանցող մանևր է կատարել։razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության պաշտոնական կայքը։
Պենտագոնի ներկայացուցիչները իրանական կողմի գործողությունները որակել են «ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր»։ Իրանը դեռևս չի արձագանքել այս միջադեպին։
Սա Պարսից ծոցում ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև տեղի ունեցած 13-րդ միջադեպն է։
Ավելի վաղ իրանցիները հայտարարել էին, որ Պարսից ծոցում Nimitz ավիակիր նավը ուղղաթիռ է ուղարկել «Ռեսալաթ» նավթագազային հանքավայրի մոտ ԻՀՊԿ նավերին հետևելու, միաժամանակ ավիակիր նավը և իրեն ուղեկցող ռազմանավը մոտեցել են իրանական նավերին,այնուհետև նախազգուշացնող կրակ արձակել:
Ամերիկյան կողմի մեկնաբանությամբ՝ իրանական նավերը մեծ արագությամբ մոտեցել են ամերիկյան Nimitz ավիակիր նավին և նրան ուղեկցող նավին։ Իրանցիների հետ կապ հաստատել չհաջողվելուց հետո իրենք արձակվել են ազդանշանային հրթիռները։
Պարսից ծոցում ԱՄՆ կործանիչը խուսափել է իրանական ԱԹՍ-ի հետ բախումից
Օգոստոսի 8-ին Պարսից ծոցում իրանական Qom-1 ԱԹՍ-ն մոտեցել է ավկարի վրա վայրէջքի պատրաստվող ԱՄՆ բանակի Boeing F/A-18E/F։ 30 մ հեռավորության վրա գտնվող իրանական ԱԹՍ-ի հետ բախումից խուսափելու համար ամերիկյան կործանիչը շրջանցող մանևր է կատարել։ razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության պաշտոնական կայքը։