Լրահոս

25.01.2010 16:24


ՍԴՀԿ–ն մտահոգված է հայրենիք–սփյուռք հարաբերություններով

ՍԴՀԿ–ն մտահոգված է հայրենիք–սփյուռք հարաբերություններով

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Համահնչակյան կուսակցության հիմնական անհանգստությունները կապված են հայ-թուրքական և ղարաբաղյան հիմնահարցերի շուրջ ծավալվող խնդիրների հետ։

-Իրականում մենք նաև խիստ անհանգստացած ենք սփյուռք-հայրենիք հարաբերություններով։ Ուզում եմ խոսել հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ արձանագրվեց, որ միմյանցից տարանջատվեցին, և ղարաբաղյան զարգացումները որևէ կերպ չհամադրվեցին հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ՝ այնուամենայնիվ, մենք նկատում ենք ճնշում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Անկարայի վրա,-նշել է նա։

Վարդան Խաչատրյանը նաև նշել է, որ Հայաստանի ներքին խնդիրներն էլ շատ վտանգավոր են, մասնավորապես տնտեսության հետ կապված թերացումները։

-Ես չեմ կարող չնկատել այն անհամամասնությունը, որ գոյություն ունի տնտեսության մեջ, և ասել, որ ճգնաժամն այսօր հաղթահարվել է, կամ հաղթահարվելու գոնե տեսանելի տեմպեր են նկատվում։ Այդպիսի բան չկա, և անգամ կառավարությունը չի ֆիքսում այս մոտեցումը,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը