Աշխարհ

10.08.2017 08:37


Բարզանին հայտարարել է, որ չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից

Բարզանին հայտարարել է, որ չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից

Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հարցազրույց է տվել Լոնդոնում հրատարակվող «El-Hayat» թերթին, որի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի թեմային:

Ըստ թուրքական «Akşam» թերթի կայքի՝ հարցազրույցի ժամանակ Բարզանին մասնավորապես ասել է, որ հանրաքվեի գլխավոր նպատակը նոր աղետների և պատերազմների կանխարգելումն է:

Ըստ նրա՝ այլևս անկախության հանրաքվեի հարցում «հետդարձի ճանապարհ չկա»:

Անդրադառնալով այն մարդկանց, ովքեր դեմ են եղել սեպտեմբերի 25-ին, հանրաքվեի անկացմանը, Բարզանին նշել է.

«Եթե սպասենք ուրիշների համաձայնությանը, ապա հանրաքվեի անցկացման համար նպատակահարմար ժամանակ չի լինելու: Միայն Քուրդիստանի ժողովուրդը կարող է որոշել հանրաքվեի ամսաթիվը»:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը