Լրահոս

17.03.2009 17:20


Տիգրան Սարգսյան. «Ոսկերչության բնագավառում ստեղծվում են նոր հնարավորություններ, որոնցից փորձում են օգտվել մեր ձեռներեցները»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Մասիսի ոսկու վերամշակման գործարան, ծանոթացել «ԱՍՍԱԹ» ընկերության կողմից վերջերս գործարկված ձեռնարկության արտադրական կարողություններին, զարգացման հեռանկարներին և աշխատանքային պայմաններին։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետը նշել է, որ  համաշխարհային ճգնաժամի ներկայիս պայմաններում լուրջ դժվարություններ են ստեղծվել հանքահումքային արդյունաբերության ոլորտում, մինչդեռ ոսկերչության բնագավառում, ընդհակառակը, ստեղծվում են նոր հնարավորություններ, որոնցից փորձում են օգտվել մեր ձեռներեցները։ Մասիսի ոսկու վերամշակման գործարանը, ըստ նրա, այդպիսի հաջողված նախաձեռնություններից է։ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Օսիկյանը  նշել է, որ գործարանն արդեն իսկ ստեղծել է 20 աշխատատեղ, մոտակա 2 ամսում կստեղծվի եւս 15-20-ը՝ 150 հազար նվազագույն աշխատավարձով։

Աղբյուրը՝ WWW.gov.am

Այս խորագրի վերջին նյութերը