Աշխարհ

10.08.2017 10:26


Թուրքիան լոլիկի ներկրման արգելքի պատասխան միջոցառումներով է սպառնացել Ռուսաստանին

Թուրքիան լոլիկի ներկրման արգելքի պատասխան միջոցառումներով է սպառնացել Ռուսաստանին

Անկարան ստիպված կլինի պատասխան միջոցառումներ ձեռնարկել այն դեպքում, եթե Ռուսաստանի իշխանությունները չհանեն Թուրքիայից լոլիկի ներկրման արգելքը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեքչին։

Տեղի արտահանողների կողմից Անկարան այժմ լուրջ ճնշումների է ենթարկվում լոլիկի և այլ բանջարեղենների ներկրման սահմանափակումների պատճառով։ Այս մասին հայտնում է Известия-ն։

«Այլևս այդպես շարունակվել չի կարող»,-ասել է թուրք նախարարը։

Ավելի վաղ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հայտարարել էր, որ մոտակա տարիներին Ռուսաստանը չի ծրագրում վերականգնել Թուրքիայից լոլիկի ներկրումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը