Լրահոս

25.01.2010 16:28


Գ. Լենմարկեր. «Հակամարտության վերաբերյալ համաձայնագրի կնքումը հնարավոր կարող է դառնալ այս գարնանը»

Գ. Լենմարկեր. «Հակամարտության վերաբերյալ համաձայնագրի կնքումը հնարավոր կարող է դառնալ այս գարնանը»

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը մարտ ամսվա սկզբին կայցելի տարածաշրջան։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գ. Լենմարկերն ասել է, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում մի շարք հանդիպումներ կունենա ադրբեջանցի խորհրդարանականների հետ, և, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը։

Իսկ մեկնաբանելով այսօր կայանալիք եռակողմ հանդիպումը՝ Լենմարկերն ասել է.

«Հուսով եմ, որ կողմերը բանակցությունների ավարտին են գտնվում։ Համաձայնագրի ստորագրման համար ավելի շատ հանդիպումներ են պահանջվելու, և դա տեղի կունենա ոչ այսօր։ Բայց այսօր մենք նկատում ենք, որ կողմերն ավելի են մոտենում, և հակամարտության վերաբերյալ համաձայնագրի կնքումը հնարավոր կարող է դառնալ այս գարնանը»։

 

Այս խորագրի վերջին նյութերը