Սիրիայում մեկ օրում 20 բնակավայր է միացել հրադադարի ռեժիմին
Մեկ օրվա ընթացքումՍիրիայի իշխանությունների և զինյալ խմբավորումների միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում Սիրիայում հրադադարի ռեժիմին միացել է20 բնակավայր: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոտսի» գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ՊՆ-ից ստացած տեղեկությունը:
Հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերից 18-ը Հալեպ նահանգից է, իսկ 2-ը՝ Իդլիբ նահանգից: Հրադարի ռեժիմին միացած բնակավայրերի թվաքանակը հասել է 2155-ի: Իշխանությունները շարունակում են բանակցել Հալեպ, Հոմս, Համա, Իդլիբ, Դամոսկոս, ալ-Կունեյտրա նահանգներում կռվող զինյալներ հետ՝ հրադադարի ռեժիմին միանալու համար:
Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամի լուծման համար բանակցությունների 5 փուլ է անցկացվել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Դրանց ընթացքում կողմերը համաձայնվել են Սիրիայում «ապաէսկալացման գոտիներ» ստեղծելու և հրադադարի պահպանմանը հետևող օպերատիվ խմբի ստեղծման վերաբերյալ: Հրադադարի պահպանման երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը:
Աստանայում բանակցություններ նախատեսվում է անցկացնել նաև օգոստոսի կեսերին կամ վերջին: Մինչ այդ՝ օգոստոսի 8-9-ը Թեհրանում հանդիպել են Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ներկայացուցիչները սիրիական ճգնաժամի լուծման ուղղությամբ աշխատանքների քննարկման համար:
Սիրիայում մեկ օրում 20 բնակավայր է միացել հրադադարի ռեժիմին
Մեկ օրվա ընթացքում Սիրիայի իշխանությունների և զինյալ խմբավորումների միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում Սիրիայում հրադադարի ռեժիմին միացել է 20 բնակավայր: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոտսի» գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ՊՆ-ից ստացած տեղեկությունը: