Աշխարհ

10.08.2017 11:13


Գերմանացի պատգամավորն անվտանգության երաշխիքներ է ուզում Թուրքիա մեկնելու համար

Գերմանացի պատգամավորն անվտանգության երաշխիքներ է ուզում Թուրքիա մեկնելու համար

Գերմանիայի «Ձախերի» կուսակցության (Die Linke) պատգամավոր Ալեքսանդր Նեուն թուրքական Քոնյա ռազմաբազա այցից առաջ Գերմանիայի արտգործնախարարությունից անվտանգության երաշխիքներ է պահանջել:

Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գերմանական լրատվամիջոցներին հարցազրույց տված պատգամավորը հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանություններն իրեն անհեթեթ կերպով մեղադրում են «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ:

«Ես պետք է միանշանակ համոզված լինեմ, որ կկարողանամ դուրս գալ Թուրքիայից»,-նշել է Նեուն:

Ավելի վաղ գերմանական «Der Spiegel» պարբերականը տեղեկացրել էր, որ Քոնյայի ռազմաբազայում տեղակայված գերմանական զինուժին այցելելու թույլտվությունը Թուրքիայի իշխանությունները մերժել են այն պատճառաբանությամբ, թե գերմանական պատվիրակության անդամ Ալեքսանդր Նեուն կապ ունի Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող PKK-ի հետ:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ կարվի ամեն հնարավորը խորհրդարանի ռազմական հանձնաժողովի ընտրությամբ կազմված 7 հոգանոց պատվիրակության այցի անվտնագությունն ապահովելու համար:

Այնուամենայնիվ, Քոնյա մեկնող պատվիրակության կազմը պետք է հաստատվի Թուրքիայի կառավարության կողմից: Թուրքական կողմը, որ հուլիսին մերժել էր Բունդեսթագի պատգամավորների այցը Քոնյայի ռազմաբազա: Բայց ավելի ուշ արտոնել էր գերմանական պատվիրակության այցը: ՆԱՏՕ-ի հրավերով կայանալիք այցը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը