Թուրքիայում նորից քրեական հետապնդումների են ենթարկվում լրագրողները
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում՝ դարձյալ քրեական հետապնդումների են ենթարկվում լրագրողները:
35 լրագրողի վերաբերյալ բերման ենթարկելու որոշում է կայացվել: Վերջիններս հանդիսանում են տարբեր մեդիա ընկերությունների ներկայացուցիչներ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվամիջոցի՝ նրանք մեղադրվում են «Bylock» արգելված բջջային հավելվածից օգտվելու, ինչպես նաև «ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու մեջ:
Դատախազության հրամանով անվտանգության ուժերը խուզարկել են նրանց բնակարանները:
Վերոնշյալ 35 հոգու մեջ է նաև թուրքական «Birgun» թերթի կայքի՝ խմբագիրներից մեկը՝ Բուրաք Էքիջին:
Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:

Աղբյուրը` Ermenihaber.am