-Բանակցությունները մեզ համար խաղաղության ճանապարհ են. եթե մենք բանակցում ենք, ապա չենք պատերազմում,-«Հայելի» մամուլի ակումբում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այսօր մեկնարկած հանդիպման մասին։
-Այդ հանդիպմանը պետք է խոսվի մադրիդյան սկզբունքների մասին։ Չեմ կարծում, որ այսօր որևէ պայմանագիր է ստորագրվելու։ Ծայրահեղ դեպքում հնարավոր է՝ մայնդորֆյան հռչակագրի նման մի բան լինի,-հայտարարել է ԱԺ պատգամավորն ու ավելացրել,- բայց որ կնքվի պայմանագիր, և դրանից հետո, համաձայն այդ պայմանագրի, սկսվի, այսպես կոչված, տարածքներ հանձնելը և այլն, չեմ կարծում, թե բանը դրան կհասնի։ Մինչև դրան հասնելը դեռ շատ ջրեր կհոսեն։
Սակայն, ԱԺ պատգամավորի հավաստմամբ, տարածքների հանձնման խնդիր լինել չի կարող.
-Դեռ այդ պայմանագիրը պետք է կնքվի, որի հիման վրա հստակ պետք է նշվի, թե փոխզիջումները որ ոլորտում են կայանում։
ՀՀԿ փոխնախագահ. «…դեռ շատ ջրեր կհոսեն»

7or.am