Աշխարհ

10.08.2017 14:38


Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի է կալանավորվել` ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով

Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի է կալանավորվել` ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով

Թուրքիայի Ադանա քաղաքում կալանավորվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռենատ Բակիևը: Ըստ Քիլիսի հանրապետական գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեղադրանքի Բակիևը հանդիսանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ և ծրագրել էր զինված հարձակում իրականացնել Ինջիրլիք ռազմաբազայի, ինչպես նաև տեղի ալևիական միություն վրա:

Ըստ թուրքական «NTV» լրատվակայքի՝ դ
ատախազության հայտարարության մեջ նշվում է, որ նա մտադիր էր պայթուցիկով բեռնված դրոնի միջոցով խոցել Ինջիրլիքում գտնվող ամերիկյան ինքնաթիռներից մեկ:

Աղբյուրը պնդում է, որ հարցաքննության ժամանակ Բակիևը խոստովանել է, որ հանդսանում է ԻՊ-ի անդամ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը