Լրահոս

25.01.2010 16:46


Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը հանդիպեցին

Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը հանդիպեցին

Այսօր Սոչիում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ եռակողմ հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա ուղիները։

Այսօրվա եռակողմ հանդիպումը թվով 5-րդն է։ Առաջին բանակցությունները տեղի են ունեցել 2008թ. նոյեմբերին, որոնց արդյունքում Ս. Սարգսյանը, Դ. Մեդվեդևը և Ի. Ալիևը հռչակագիր ընդունեցին։ 2-րդ հանդիպումը կայացել է 2009թ. հունիսին, 3-րդը՝ 2009թ. հուլիսին Մոսկվայում, 4-րդը՝ 2009թ. հոկտեմբերին Քիշնևում։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ նախագահին են ներկայացրել մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը՝ համանախագահների առաջարկած վերջին փոփոխություններով։

Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին էր ներկայացվել դեռ 2009թ. դեկտեմբերին։

 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը