Թուրքիայում պատրաստվում են արտադրել «Հյուրքուշ» ուսումնական ինքնաթիռի կործանիչ տարբերակը
Թուրքական TAI (Turkish Aerospace Industries) ավիաշինական ընկերությունը սկսել է տեղական արտադրության «Հյուրքուշ» (Hürkuş) ուսումնամարտական ինքնաթիռի կործանիչ տարբերակի արտադրության համար նախնական աշխատանքները, սակայն դեռևս բանակից պատվեր չկա: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտարարել է TAI ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նա նաև հայտարարել է, որ «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռի մատակարարումները Թուրքիայի ռազմաօդային ուժերին սկսելու են 2018-ի հունիսին, սակայն սկզբում 15 միավոր ինքնաթիռ են մատակարարելու:
«Սկսել ենք Hürjet-ը: Hürkuş-ի կործանիչ տարբերակը: Նոր ենք սկսել այն: Մեր սեփական աղբյուրներով սկսված նախնական աշխատանքներ են: Hürkuş-ը մեզ մոտ արտադրված էլեկտրոնային համակարգեր ունի, ամբողջությամբ թուրքական արտադրության: Մեզ սկսելու են մատակարարել տարվա վերջից: Ռազմաօդային ուժերին մեր մատակարարումները սկսելու ենք հունիսին, սակայն 15 Hürkuş կմատակարարենք: Քանի որ էլեկտրոնային համակարգերը պատրաստ են՝ կործանիչ տարբերակը կարտադրենք…»,— ասել է ընկերության գլխավոր տնօրենը»:
Ընկերության գլխավոր տնօրենը, սակայն, ավելացրել է, որ դեռևս Թուրքիայի ռազմաօդային ուժերը և պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը նման ինքնաթիռներ չեն պատվիրել իրենցից:
Նշենք, որ թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ փորձում է ստեղծել սեփական արտադրության TF-X (Turkish Fighter X) կործանիչ: Այդ մասին թուրքական կողմը առաջին անգամ հայտարարել է դեռևս դեռևս 2011-ին: Նախատեսվում է կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023-ին, իսկ Թուրքիայի ԶՈւ շահագործմանը հանձնել՝ 2030-ից հետո։
Նոր սերնդի տեղական TF-X (Turkish Fighter X) կործանիչ արտադրությամբ զբաղվելու է TAI ընկերությունը, որը կործանիչի նախագծման համար համագործակցելու է բրիտանական BAE Systems խոշոր ավիաշինական ընկերության հետ:
Միևնույն ժամանակ թուրքական կողմը նաև պատվիրել է ամերիկյան F-35A կործանիչ-ռմբակոծիչներ, որոնց մատկարարումը Թուրքիային դեռևս չի սկսվել: