Աշխարհ

12.08.2017 20:06


Տուրցխ գյուղում գրաֆիկով են ջուրը խմում

Տուրցխ գյուղում գրաֆիկով են ջուրը խմում

Չնայած նոր ջրագծի առկայությանը, որը պետք է ջուր մատակարարեր ամբողջ գյուղին, Տուրցխ գյուղի մոտ կեսը, ամառային սեզոնին օրվա ընթացքում ջուր ստանում է ընդամենը 2 ժամով:

Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում ապրում է 250 ընտանիք` մոտ 1000 բնակիչ: Գյուղում, ըստ բնակիչների շատ խնդիրներ կան, սակայն ամենակարևոր խնդիրը բնակիչներն անվանում են ամռանը խմելու ջրի բացակայությունը: Գյուղի բոլոր տներում անցկացված է ջրի խողովակ, և գյուղում կան մի քանի ծորակներ, թեև նրանցից ոչ մեկում ջուր չկա:

«Ջուր չկա: Ձմռանը ջուր կա, սակայն ամռանը միայն գրաֆիկով է: Բասեինը նորմալ չի աշխատում: Խողովակը անընդհատ տրաքվում է: Արդեն նույնիսկ հոգնել ենք պայքարել»,–ասում է Արկադի Խիթարյանը:

Գյուղի բոլոր տները ջրով ապահովելու նպատակով, 3 տարի առաջ անցկացվեց նոր ջրագիծ, բայց այն այդպես էլ նորմալ չաշխատեց:
«Բասեինը չի հասցնում բոլորին ապահովել ջրով: Ամեն տարի փորձում են վերանորոգել նոր ջրագիծը, բայց ջուր այդպես էլ չկա»,–ասում է Ռաիսա Էլիազյանը:

Գյուղապետ Աննա Ղևենյանը ասում է, որ նոր ջրագիծը, որը պետք է ապահովեր գյուղի մի հատվածը մշտական ջրով չաշխատեց, բայց խոստանում է, որ խնդիրը շուտով կլուծվի:

«Տեղադրման ընթացքում խողովակների անպիտանելիությունը չի նկատվել, այդ ամենը պարզվել է տեղադրումից հետո: Մենք ունենք աշխատող, նա միացնում և անջատում է ջուրը: Երկու տարվա ընթացքում 20 անգամ եկել են վերանորոգելու: Մի տեղում վերանորոգում են, մյուսն է կտրվում: Այս տարի որոշել են խողովակաշարի միջով անցկացնել նոր շլանգ: Աշխատանքներն ընթանում են»,–ասում է Աննա Ղևենյանը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը