Աշխարհ

12.08.2017 10:14


Վրաստանի առաջին նախագահի որդին գլխավոր դատախազին մեղադրում է ճնշումներ գործադրելու մեջ

Վրաստանի առաջին նախագահի որդին գլխավոր դատախազին մեղադրում է ճնշումներ գործադրելու մեջ

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքը երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին մեղադրում է իրենց վրա ճնշումներ գործադրելու մեջ:

Նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, «Ռուսթավի 2»-ին պատմել է, թե գլխավոր դատախազը և նրա տեղակալները Գամսախուրդիայի ընտանիքին սպառնացել են և պահանջել, որ 2015 թվականին սկսված հետաքննության մասին գերատեսչությունից տեղեկատվություն չպահանջեն:

Ճնշումներից բացի, Ցոտնե Գամսախուրդիան գլխավոր դատախազին մեղադրում է նաև Զվիադ Գամսախուրդիայի սպանության գործով հետաքննության կանխամտածված ձգձգմանը՝ «ինչով ծառայում է գործող իշխանությանը»:

Նշենք, որ Վրաստանի առաջին նախագահի մահվան գործը վերափոխվել է որպես սպանություն 2015 թվականին:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը