Շիրակի մարզի Ողջի գյուղում չեն կարողանում բաժանել դպրոցի տնօրենի աթոռը
Շիրակի մարզի Ողջի համայնքի հանրակրթական դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի պատճառով տուժում է ուսումնական պրոցեսը: Պատճառը նախկին և նոր տնօրենների հակամարտությունն է, որը մի քանի ամսվա պատմություն ունի:
Այսօր ահազանգ էր ստացվել, որ գյուղի դպրոցում աշակերտները դասադուլ են հայտարարել, որը, ըստ Ողջի համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Պողոսյանի, հրահրել է նախկին տնօրեն Գոհար Պետրոսյանը:
Տեղում, սակայն, պարզվեց, որ դասադուլը մասսայական բնույթ չի կրում. դպրոց չի այցելել աշակերտների մոտ կեսը՝ ըստ տնօրենի պաշտոնակատարի՝ նախկին տնօրեն Գոհար Պետրոսյանի ցուցումով: «Առավոտյան ահազանգ ենք ստացել, որ դասադուլ է կազմակերպվել: Նախկին տնօրեն Գոհար Պետրոսյանի ջանքերով նրան համախոհ որոշ ծնողներ և անձամբ նրա հարազատներն առավոտյան դպրոցի մոտերքում երեխաներին խաբել են, թե դպրոցում դաս չկա: Կեսը հավատացել է և չի եկել, իսկ մյուս կեսը չի հավատացել»,- դպրոցում ստեղծված իրավիճակը ներկայացրել է Ողջի համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Պողոսյանը:
Պաշտոնակատարի ներկայացրածը հաստատեց նաև ծնողներից մեկը, ով դժգոհում էր դպրոցում ստեղծված բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտից:
Իսկ նախկին տնօրեն Գոհար Պետրոսյանի ամուսին Վարդան Պետրոսյանը կտրականապես հերքում է կնոջ հասցեին հնչող մեղադրանքները՝ ասելով, որ դպրոցում ստեղծված անառողջ մթնոլորտի հեղինակը Աշոտ Պողոսյանն է, ով ձգտում է ամրապնդվել տնօրենի աթոռին:
«Այսօրվա պաշտոնակատարը ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որ երկար մնա այստեղ. ինքը գիտի, որ այստեղ ժամանակավոր մարդ է, անպայման կոնֆլիկտներ է ստեղծում, վազում ոստիկանություն, իմ երեխաներին անընդհատ կոնֆլիկտների մեջ ներքաշում: Երեխաներս ընդհանրապես չեն ուզում դպրոց գնալ»,- ասում է Աշոտ Պողոսյանը:
Հակամարտության իրական պատճառն այն է, որ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը հրաժարվել է հանրակրթության մասին հին օրենքով Ողջիի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթած Գոհար Պետրոսյանին հաստատել որպես տնօրեն՝ պատճառաբանելով, որ ինքն օրենքով իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրել: Փոխարենը դպրոցում 9-ամսյա ժամկետով նշանակվել է տնօրենի պաշտոնակատար:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի