Աշխարհ

12.08.2017 13:28


Ֆիլիպիններում թալանել են Թուրքիայի արտգործնախարարի կնոջը

Ֆիլիպիններում թալանել են Թուրքիայի արտգործնախարարի կնոջը

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կողոպտել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կնոջը՝ Հուլյա Չավուշօղլուին: Ըստ թուրքական «Odatv» լրատվամիջոցի՝ Չավուշօղլուն օգոստոսի 6-ին մեկնել էր Ֆիլիպիններ, որպեսզի մասնակցեր Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ASEAN) 50–րդ գագաթնաժողովին:

Թուրքական աղբյուրը, հղում անելով ֆիլիպինյան մումուլին, նշում է, որ միջադեպը գրանցվել է օդանավակայանում, երբ 4 անձինք Չավուշօղլուի կնոջից հափշտակել են վերջինիս զարդատուփը, որի մեջ է եղել 1 ոսկյա մատանի, 1 ադամանդե մատանի, մարգարիտից պատրաստված 3 զույգ ականջօղ և 1 ադամանդե քարերով վզնոց: Օդանավակայանի տնօրենը որոշ ժամանակ անց հայտարարել, որ գողերը արդեն կալանավորված են: Վերջիններս ընդունել են իրենց մեղքը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը