Աշխարհ

13.08.2017 00:05


Թուրքիան դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը

Թուրքիան դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ղրիմի իրադարձություններից հետո Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների մասին:

Ըստ թուրքական «Haberrus» լրատվամիջոցի՝ պաշտոնական Անկարան դեմ է նշյալ պատժամիջոցների կիրառմանը, քանի որ այդ ամենն ազդում է նաև Թուրքիայի վրա: Այդ պատժամիջոցները ծանր հարված են հասցնում նաև Թուրքիայի տնտեսությանը: Չավուշօղլուն ասել է, որ խնդիրները պետք է լուծվեն ոչ թե պատժամիջոցներով, այլ կառուցողական երկխոսության և շփման միջոցով:

Վերջում Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզաների հարցը կլուծվի ամենակարճ ժամանակահատվածում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը