Աշխարհ

14.08.2017 18:29


Անտարկտիդայի սառույցի շերտի տակ 91 հրաբուխ են հայտնաբերել

Անտարկտիդայի սառույցի շերտի տակ 91 հրաբուխ են հայտնաբերել

Էդինբուրգի համալսարանի գիտնականների խումբը 91 հրաբուխ է հայտնաբերել Անտարկտիդայի սառույցի հաստ շերտի տակ։ Ինչպես հայտնում է Guardian-ը, սա կարող է երկրագնդի ամենախոշոր հրաբխային գոտին հռչակվել։

100 մետրից մինչև 3,85 կմ բարձրությամբ հրաբուխները ծածկված են 2 կմ սառույցի շերտով։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Այժմ մասնագետները պարզում են հայտնաբերված հրաբուխների ակտիվությունը և դրանց ժայթքելու հավանականությունը։

Ավելի վաղ Անտարկդիտայում հայտնի էր 47 հրաբխի գոյության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը