Վիճաբանություն՝ վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ
Օգոստոսի 12-ին, ժամը 11.45-ին, 1982 թ. Փափազ Ա.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 10.30-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում, ճանապարհին վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները ծեծի են ենթարկել իրեն՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել են նշված անձանց ինքնությունները: Անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նրանք նույն օրը, ժամը 21.10-ին, ներկայացել են բաժին:
Վիճաբանություն՝ վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ
Օգոստոսի 12-ին, ժամը 11.45-ին, 1982 թ. Փափազ Ա.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 10.30-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում, ճանապարհին վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները ծեծի են ենթարկել իրեն՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել են նշված անձանց ինքնությունները:
Անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նրանք նույն օրը, ժամը 21.10-ին, ներկայացել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: