Աշխարհ

14.08.2017 21:30


ԱՄՆ ծովային հետևակում 2 վթարից հետո ժամանակավորապես դադարեցվել են ավիացիայի թռիչքները

ԱՄՆ ծովային հետևակում 2 վթարից հետո ժամանակավորապես դադարեցվել են ավիացիայի թռիչքները

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատարը հրամայել է 24 ժամով դադարեցնել կորպուսի ուղղաթիռների, կոնվերտոպլանների, ֆիքսված թևերով ինքնաթիռների թռիչքները՝ հուլիսին և օգոստոսին իրար հաջորդած երկու վթարների պատճառներն ուսումնասիրելու համար: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքը:

Գեներալ Ռոբերտ Նելլերը հրամանում նշվում է, որ յուրաքանչյուր ստորաբաժանման համար ինքը կարող է որոշել, թե 2 շաբաթվա ընթացքում երբ պետք է դադարը տա: Խոսքը այն ստորաբաժանումների մասին է, որոնք ներգրավված են մարտական գործողություններում:

Թռիչքային դադարը կապված է իրար հաջորդած երկու վթարների ուսումնասիրման հետ. Նախորդ շաբաթ վթարվել էր ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի MV-22 Osprey կոնվերտոպլաններից մեկը, վթարի հետևանքով անձնակազմի 26 անդամից 3-ը զոհվել էին:

Ավելի վաղ՝ հուլիսին, վթարվել էր ծովային հետևակի KC-130T տրանսպորտային ինանթիռ. զոհվել էր ծովային հետևանի 15 զինծառայող և մեկ սանիտար:

Այս խորագրի վերջին նյութերը