Հունվարի 25-ին' ժամը 13.30-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, պատգամավոր Անահիտ Բախշյանը, կուսակցության երիտասարդները մասնակցեցին «մարտի 1-ի» ոճրագործության զոհերի հարազատների' ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացրած բողոքի ակցիային:
«Մարտի 1-ի» զոհերի հարազատներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին' ընդդեմ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միակ ընդդիմադիր անդամ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատվիրակության մշտական անդամի կարգավիճակից զրկելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման:
Իրենց բողոքի նամակն ու պահանջը ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի պատասխանատուներին փոխանցեցին զոհերի հարազատներից երկուսը' ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում գրասենյակի ղեկավարները, լսելով զոհվածների ծնողների և «Ժառանգության» ներկայացուցչի պահանջը, խոստացան այսօր ևեթ նամակը փոխանցել ԵԽԽՎ ղեկավարությանը:
Ակցիային նաև մասնակցում էին մի շարք ՀԿ-ների, ինչպես նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչներ:
Կից ներկայացվում է «մարտի 1-ի» զոհերի հարազատների նամակ-պահանջը:
Բողոքի նամակ ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի պատասխանատուներին

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն