Մահացել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Վարդուհի Խեչոյանը
Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ օգոստոսի 11-ին կյանքից հեռացավ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Վարդուհի Խեչոյանը:
Կենսագրական տվյալներ
Վարդուհի Խեչոյանը ծնվել է 1965թ. փետրվարի 2-ին:
1982–1987թթ. սովորել է ԵՊՀ «Ռոմանագերմանական լեզուներ և գրականություն» ֆակուլտետում
1992թ.-ից անդամակցել է ՀՀ դիվանգիտական ծառայությանը՝ աշխատել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի, Պետական արարողակարգի և Ինֆորմացիայի և հետազոտության բաժիններոմ։ 1995-1999թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ 1-ին Եվրոպական բաժնում՝ որպես կցորդ, նույն բաժնի 3-րդ, ապա 2-րդ քարտուղար։ 2000-2002թթ. գործուղվել է Ավստրիայում ՀՀ դեսպանություն՝ որպես 2-րդ, այնուհետև 1-ին քարտուղար։ 2002-2003թթ. աշխատել է որպես ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի 1-ին քարտուղար: 2005թ. նշանակվել է ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի վարիչ, իսկ 2007թ.՝ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի վարիչ։ 2007-2009թթ. որպես միջազգային պաշտոնյա աշխատել է Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում։ 2010-2012թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի խորհրդական։ 2012-2014թթ. աշխատել է որպես ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Տեղեկատվական բաժնի, իսկ 2014-2017թթ.՝ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի խորհրդական:
Բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել է ԱԳՆ շնորհակալագրերով։
Վարդուհի Խեչոյանն ուներ «2-րդ դասի խորհրդական» դիվանագիտական աստիճան:
ՀՀ արտգործնախարարությունը, արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց ցավակցությունն են հայտնում Վարդուհի Խեչոյանի հարազատներին և ընկերներին` նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:
Մահացել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Վարդուհի Խեչոյանը
Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ օգոստոսի 11-ին կյանքից հեռացավ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Վարդուհի Խեչոյանը:
Կենսագրական տվյալներ
Վարդուհի Խեչոյանը ծնվել է 1965թ. փետրվարի 2-ին:
1982–1987թթ. սովորել է ԵՊՀ «Ռոմանագերմանական լեզուներ և գրականություն» ֆակուլտետում
1992թ.-ից անդամակցել է ՀՀ դիվանգիտական ծառայությանը՝ աշխատել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի, Պետական արարողակարգի և Ինֆորմացիայի և հետազոտության բաժիններոմ։
1995-1999թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ 1-ին Եվրոպական բաժնում՝ որպես կցորդ, նույն բաժնի 3-րդ, ապա 2-րդ քարտուղար։
2000-2002թթ. գործուղվել է Ավստրիայում ՀՀ դեսպանություն՝ որպես 2-րդ, այնուհետև 1-ին քարտուղար։
2002-2003թթ. աշխատել է որպես ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի 1-ին քարտուղար:
2005թ. նշանակվել է ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի վարիչ, իսկ 2007թ.՝ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի վարիչ։
2007-2009թթ. որպես միջազգային պաշտոնյա աշխատել է Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում։
2010-2012թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի խորհրդական։
2012-2014թթ. աշխատել է որպես ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Տեղեկատվական բաժնի, իսկ 2014-2017թթ.՝ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի խորհրդական: