Արագածոտնի մարզում չորս ամսական երեխան շնչահեղձ է եղել
Արագածոտնի մարզում հուլիսի 7-ին գրանցվել է 4 ամսական երեխայի մահվան դեպք:
Փաստինֆո-ի տեղեկություններով՝ երեխան, ով ծնվել է ապրիլի 11-ին, մոր հետ գտնվել է մարզի Զովասար գյուղի արոտավայրերում. կինն այնտեղ անասուններ է պահել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքի օրը՝ գիշերը, երեխան լաց է եղել, մայրը նրան կերակրել է, ապա պառկեցրել է քնելու, իսկ երբ լուսադեմին մոտեցել է երեխայի օրորոցին, փոքրիկին հայտնաբերել է մահացած ու կարծել է, որ երեխան խեդվել է, քանի որ նրա գլխին դրված գլխարը պտտվել և դեմքի կողմն է հայտնվել:
Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը):
ՔԿ-ից տեղեկացանք նաև, որ մանկահասակ երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, որը պայմանավորված է պարանոցի օրգանների սեղմումով: