Հարուցվել է քրեական գործ' հողամասի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար
Ոստիկանության' Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթման եւ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ:
Մասնավորապես' Սպիտակի քաղաքապետի' 2009թ. հուլիսի 13-ի թիվ 84 որոշմամբ հանձնարարվել էր կասեցնել նույն քաղաքի բնակիչ Գ. Մաթոսյանի կողմից Ս. Ավետիսյան փողոցին հարող 30.5 քմ տարածքի զավթումը եւ այնտեղ ապօրինի իրականացվող շինարարությունը: Սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Գ. Նազարյանն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կատարել հողամասի զավթումն ու ապօրինի շինության կառուցումը կասեցնելու իր պարտականությունը եւ դիտավորությամբ այդ ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել:
Փաստի առթիվ ոստիկանության' Լոռու մարզի քննչական բաժնում 2010թ. հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով: