«ЛУКОЙЛ»-ը մոտակա տարիներին չի մեծացնի իր գործունեությունը Թուրքիայում
Ռուսական «ЛУКОЙЛ» նավթային և էներգետիկ ընկերության մատակարարման ու վաճառքի պատասխանատու Վադիմ Վորոբյովը հայտարարել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է Թուրքիայի էներգետիկ և նավթային պաշարներով, սակայն մոտակա ժամանակներս խոշոր ծրագրեր չեն իրականացվի:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվամիջոցի՝ նրա խոսքերով, Թուրքիայի էներգետիկ պաշարները «ЛУКОЙЛ»-ի համար ունեն ռազմավարական նշանակություն:
Վորոբյովը նշել է, որ 2000թ-ից մինչև 2010թ.ընկած ժամանակահատվածում թուրքական շուկայում աշխատելը ավելի ձեռնտու էր, քան Եվրոպական շուկայում: Բայց հետո ընկերության օգուտների ծավալները Թուրքիայում նվազեցին, ինչը բացասական ազդեցություն ունեցավ իրենց վրա: Դա պայմանավորված էր առաջին հերթին ֆինանսական ճգնաժամով:
«Կարծում եմ, ճգնաժամի պատճառով առաջիկա 3-4 տարիներին չենք մեծացնի մեր գործունեությունը Թուրքիայում: Բայց մանրածախ վաճառքի հարցում պատրաստ ենք համագործակցել Թուրքիայում գործող ընկերությունների հետ: Թուրքիայի նավթային պաշարների շուկան մեզ համար ռազմակավարական կարևորություն ունի: Ընկերությունը թուրքական շուկայում ունեցած իր չափաբաժինն ավելացնելու համար շարունակաբար տարբերակներ է ուսումնասիրում»,- նշել է Վորոբյովը:
Վերջինս նաև նշել է, որ թուրքական շուկայում գործող ընկերությունների հետ համագործակցլեու հարցը քննարկվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ:
«ЛУКОЙЛ»-ը մոտակա տարիներին չի մեծացնի իր գործունեությունը Թուրքիայում
Ռուսական «ЛУКОЙЛ» նավթային և էներգետիկ ընկերության մատակարարման ու վաճառքի պատասխանատու Վադիմ Վորոբյովը հայտարարել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է Թուրքիայի էներգետիկ և նավթային պաշարներով, սակայն մոտակա ժամանակներս խոշոր ծրագրեր չեն իրականացվի:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվամիջոցի՝ նրա խոսքերով, Թուրքիայի էներգետիկ պաշարները «ЛУКОЙЛ»-ի համար ունեն ռազմավարական նշանակություն:
Վորոբյովը նշել է, որ 2000թ-ից մինչև 2010թ. ընկած ժամանակահատվածում թուրքական շուկայում աշխատելը ավելի ձեռնտու էր, քան Եվրոպական շուկայում: Բայց հետո ընկերության օգուտների ծավալները Թուրքիայում նվազեցին, ինչը բացասական ազդեցություն ունեցավ իրենց վրա: Դա պայմանավորված էր առաջին հերթին ֆինանսական ճգնաժամով:
«Կարծում եմ, ճգնաժամի պատճառով առաջիկա 3-4 տարիներին չենք մեծացնի մեր գործունեությունը Թուրքիայում: Բայց մանրածախ վաճառքի հարցում պատրաստ ենք համագործակցել Թուրքիայում գործող ընկերությունների հետ: Թուրքիայի նավթային պաշարների շուկան մեզ համար ռազմակավարական կարևորություն ունի: Ընկերությունը թուրքական շուկայում ունեցած իր չափաբաժինն ավելացնելու համար շարունակաբար տարբերակներ է ուսումնասիրում»,- նշել է Վորոբյովը:
Վերջինս նաև նշել է, որ թուրքական շուկայում գործող ընկերությունների հետ համագործակցլեու հարցը քննարկվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ:
Աղբյուրը` Ermenihaber.am