Սյունիքի «Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից հրդեհ է առաջացել
Հակառակորդի կրակահերթից Սյունիքի «Արևիկ» ազգային պարկում օգոստոսի 14-ին բռնկվել է հրդեհ, որը ընդգրկել է 1.0 հա խոտածածկ և թփածածկ տարածք: Ժամեր անց հրդեհը մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության կայքը:
Հայաստանի բնապահպանության նախարարությունը ներկայացրել է օգոստոսի 14-ին բնության հատուկ պահպանվող տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն.
«Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:
«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: Տարածքում հրդեհի բռնկման ռիսկերը ցածր են:
«Արևիկ» ազգային պարկում օգոստոսի 14-ին 15.30-ին բռնկվել է հրդեհ` հակառակորդի արձակած կրակահերթից, որն ընդգրկել է 1.0 հա խոտածածկ և թփածածկ տարածք: Հրդեհը 19.55-ին մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն:
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:
«Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ–ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:
«Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է: