Վերջին 17 տարում Թուրքիայում գրանցվել է 164.307 ստորգետնյա ցնցում
Թուրքիայում 114 տարվա ընթացքում 6 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ 66 երկրաշարժ է գրանցվել, որոնք մարդկային և նյութական մեծ կորուստների պատճառ են դարձել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը՝ ներկայացնելով Թուրքիյում տեղի ունեցող երկրաշարժերի վիճակագրությունը:
Այսպես, միայն վերջին 17 տարում երկրի տարածքում գրանցվել է 164.307 ստորգետնյա ցնցում: Բոսֆորի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի՝ երկրաշարժերի և ցունամիների մոնիտորինգի և գնահատման տարածաշրջանային կենտրոնի տվյալների համաձայն՝ 1900 թ. հետո ողջ աշխարհում գրանցված ամենաուժգին երկրաշարժը 1960թ. մայիսի 22-ին Չիլիում տեղի ունեցած 9.5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներն էին:
Թուրքիայում և շրջակա տարածաշրջանում 1903թ. մինչ օրս 6 և ավելի մագնիտուդ հզորությամբ 66, իսկ 7 և ավելի մագնիտուդ հզորությամբ 15 երկրաշարժ է գրանցվել: Վերջին 114 տարիների ընթացքում գրանցված ամենահզոր երկրաշարժը Երզնկայում (Erzincan) 1939թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն էր, իսկ հզորությամբ երկրորդը 1999 թ. օգոստոսի 17-ին Գյուլջյուքում գրանցված 7.8 մագնիտուդ երկրաշարժն էր:
Թուրքիայում և հարակից տարածաշրջանում 2000թ. տեղի է ունեցել 3.032, 2001թ.՝ 2.563, 2002թ.՝ 3.268, 2003թ.՝ 3.925, 2004թ.՝ 5.331, 2005թ.՝ 7.595, 2006թ.՝ 4.656, 2007թ.՝ 5.834, 2008թ.՝ 8.139, 2009թ.՝ 8.783, 2010թ.՝ 11.332, 2011թ.՝ 18.040, 2012թ.՝ 20.608, 2013թ.՝ 16.317, 2014թ.՝ 14.830, 2015թ.՝ 15.407 և 2016թ.՝ 13.296 երկրաշարժ: 2017թ. հունվարին գրանցվել է 1.0 - 5.3 մագնիտուդ հզորությամբ 1.351 ստորգետնյա ցնցում:

Աղբյուրը` Ermenihaber.am