Լրահոս

17.09.2017 08:03


Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Այս տարի սեպտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը:

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նշվում է ի հիշատակ գերությունից խաչի վերադարձի և փառաբանության:

Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Շատ տեղեր Խաչվերացը` Սըրբխեչը, ընկալում են որպես աշնանամուտ: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ:

Խաչվերացին հաջորդող օրը մեռելոց է՝ ոչ աշխատանքային օր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը