Լրահոս

25.01.2010 17:58


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը շարունակվել է ոչ ֆորմալ միջավայրում

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը շարունակվել է ոչ ֆորմալ միջավայրում

Այսօր Սոչիում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հերթական եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հանդիպման երկրորդ մասին մասնակցել են նաեւ երեք երկրների արտգործնախարարները:

Սոչիի հանդիպումը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների միջեւ 2010թ. առաջին շփումն է  եւ չորրորդը նման ձեւաչափով' Ռուսաստանի Դաշնության Նախագահի մասնակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջնորդական հետեւողական ջանքերը' ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ռուսաստանի Դաշնության Նախագահի' Սոչիի կեցավայրում կայացած հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը շարունակվել է ոչ ֆորմալ միջավայրում' երեք նախագահները միասին ճաշել են:

 Սոչիում նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների առանձին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Ռոբերտ Բրադկեի հետ:

Այսօր ուշ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը կվերադառնա Երևան:

Այս խորագրի վերջին նյութերը