Ադրբեջանի փորձագիտական շրջանակները վերլուծելով հունվարի 25-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ այն գնահատել են «որպես հերթական անարդյունավետը»։ Մասնավորապես քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Vesti.Az-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո արված հայտարարությանը, նշելով, որ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները վաղուց արդեն հայտնի են։ «Ես այդպես էլ չհասկացա՝ Լավրովը ցանկանում էր որպեսզի կողմերը կրկնե՞ն իրենց դիրքորոշումները։ Լավրովը զբաղվում է միայն նրանով, որ ձգձգում է բանակցային գործընթացը, քանի որ դա ձեռնտու է Ռուսաստանին։ Մոսկվան ցանկանում է որպեսզի «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը դեռ երկար պահպանվի»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետը։
Ադրբեջանցիները մեղադրում են Լավրովին