ԱՄՆ–ն հանդես է գալիս հայ–թուրքական արձանագրությունների արագ վավերացման օգտին
Լրագրողներին տված հերթական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի աշխակազմը հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եղած արձանագրությունների արագ վավերացման օգտին։
-Մեր դիրքորոշումը մնացել է նույնը. կարևոր է, որ երկու կողմերն էլ քայլեր ձեռնարկեն իրենց վրա վերցրած պարտականությունների կատարման առումով։ Մենք հասկանում ենք, որ դա կառավարության հետ օրենսդիրի հանգամանալից աշխատանք է պահանջում։ Մենք շարունակում ենք խորհրդատվությունը Հայաստանի և Թուրքիայի հետ, որպեսզի ձեռք բերված համաձայնությունները վավերացվեն,-նշել է նա։
Ինչպես ընդգծել է դիվանագետը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ շոշափել է նաև արձանագրությունների վավերացման հարցը։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի