Լրահոս

24.08.2017 17:32


Դանակահարվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը. բժիշկները հեռացրել են փայծաղը

Դանակահարվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը. բժիշկները հեռացրել են փայծաղը

Այսօր՝ օգոստոսի 24-ի կեսգիշերին, անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը։

Shamshyan,com-ի փոխանցմամբ, վերջինս Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել եղբոր կողմից եւ պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ բժիշկները հեռացրել են նրա փայծաղը եւ վիրահատել են թոքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Հ. Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը եւ այդ ժամանակ դանակահարվել է։

Նա վերջերս է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել նշված պաշտոնին։ Մինչ այդ, այդ պաշտոնում աշխատում էր Արթուր Վանոյանը, ով սպանվել էր ՊՊԾ գունդը «Սասնա Ծռեր»-ի անդամների կողմից գրավելու ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը