Լրահոս

23.12.2010 15:06


Կարեն Կարապետյանն անկեղծորեն զարմացել է

Կարեն Կարապետյանն անկեղծորեն զարմացել է

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստ, որը վարել է նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Նիստում հաստատվել են Երևանի զարգացման 2011թ. ծրագիրը, Երևան քաղաքի 2011թ. բյուջեն, ինչպես նաև քաղաքապետարանի մի շարք այլ որոշումներ։

Նիստի ավարտին Կարեն Կարապետյանը, ընթերցելով կանոնակարգը, ասել է.

-Նշվում է, որ այսօր ավագանու անդամները կարող են հնչեցնել հարցեր։

Ապա անկեղծորեն զարմացել է.

-Ինչո՞ւ, մնացած օրերին չե՞ն կարող։ Փոստ է, իհարկե։

Այս կապակցությամբ ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը անդամների անունից նշել է, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանը քաղաքապետի իր պարտականություններն ստանձնել է 3 օր առաջ, ապա իրենք առաջարկում են, որ ՀՀԿ-ն ևս Կարեն Կարապետյանին հարցեր չուղղի։

Դրան ի պատասխան՝ Կ. Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վերաբերմունքի համար և նշել.

-Տեքստը մոտավորապես այսպիսին էր՝ հաշվի առնելով, որ հարց տալու ենք՝ չես կարողանալու պատասխանել... Շա՛տ լավ, շնորհակալ եմ, բայց եկեք, եթե հարցեր կան, ես պատրաստ եմ։

Տեղեկանալով, որ քաղաքապետարանի հաջորդ հերթական նիստը տեղի կունենա 2011թ. փետրվարի երկրորդ երեքշաբթի օրը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հունվարի 15-ի մոտակայքում հանդիպում է նախատեսում ավագանու անդամների հետ, քանի որ կան որոշակի տեսակետներ, որոնք ինքը ցանկանում է բարձրաձայնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը