Հայտնաբերել են Շամիրամ գյուղի սպանությունների հեղինակ Թելման Քալաշյանին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 25-ին, ՀՀ կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Շամիրամ գյուղի գերեզմանոցի հարևանությամբ գտնվող սգո սրահում օգոստոսի 1-ին սպանդ իրականացրած, այնուհետև փախուստի դիմած Թելման Վազիրի Քալաշյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել էր քրեական գործ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչությունում, որի ՀԿԳ ավագ քննիչ Մնոյանը դիմել էր դատարան և նրա նկատմամբ քննիչի միջնորդությունը բավարարել էր՝ որպես կալանք։
Թ. Քալաշյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։