Լրահոս

28.08.2017 11:01


Մահացել է ռեժիսոր Անտոն Աղայանցը

Մահացել է ռեժիսոր Անտոն Աղայանցը

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ կյանքի 77-րդ տարում Երևանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։

Անտոն Աղայանցի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին «Լյուար» սգո սրահում (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ): Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին նույն վայրից:

Անտոն Աղայանցը ծնվել է Լենինգրադում( Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում:

1963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Հեռուստաթատրոնում բեմադրել է Սկառնաչչիի և Տարաբուզիի «Սինյոր Պապագատտո», Քալանթարյանի «Մովսես ապերը», Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Տեր-Գրիգորյանի «Մեռնող ֆլորան» և այլ պիեսներ:

Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (պրոֆեսոր):

Հաղորդավար, դերասանուհի Նոննա Զոտովայի ամուսինն էր:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը