Հունվարի 25-ին, ժամը 15.37-ից մինչեւ 20.50-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Շիրակի մարզի' Մայիսյան-Աշոցք, Թորոսգյուղ-Աշոցք, Լանջիկ, Գյումրի-Թալին, Ցողամարգ-Վարդաղբյուր, Գյումրի-Բավրա, Լոռու մարզի' Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի' Մարտունի-Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի' Թալին-Մաստարա ավտոճանապարհներին առաջացած խցանումներից բազմաթիվ ավտոմեքենաներ են արգելափակվել:
Ահազանգերը փոխանցվել են համապատասխան մարզային փրկարարական վարչություններ:
Արագածոտնի մարզում խցանված ավտոմեքենաների ուղեւորների մի մասը տեղավորվել է գիշերելու Թալին քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատում:
Փրկարարների եւ մարզային Ճանշինների աշխատակիցների համատեղ ուժերով Շիրակի մարզում խցանումներից դուրս է բերվել 59, Արագածոտնի մարզում' 57 ավտոմեքենա:
Խցանումներին գերի