Լրահոս

29.08.2017 17:26


Երևանի բիլիարդանոցներից մեկում քաղաքացի է պատանդ վերցվել․ ոստիկանությունը ստիպված գործի դրեց դիպուկահարին (տեսանյութ)

Երևանի բիլիարդանոցներից մեկում քաղաքացի է պատանդ վերցվել․ ոստիկանությունը ստիպված գործի դրեց դիպուկահարին (տեսանյութ)

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնում է, որ կսպանի նրան։

Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։

Ոստիկանները կարողացան դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահողին, ով տեղափոխվեց հիվանդանոց։

Վնասազերծվածը քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը