Լրահոս

30.08.2017 11:03


Infiniti-ն Հաղթանակ կամրջի ճաղավանդակները տապալել և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում

Infiniti-ն Հաղթանակ կամրջի ճաղավանդակները տապալել և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմնաններում Infiniti F X 35 մակնիշի 33 SZ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան մարզադաշտից դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, այնուհետև տապալել կամրջի երկաթե հենասյուներն ու ճաղավանդանկները և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանաթյունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Խանջյան 1-ին նրբանցքի բնակիչ Նաիրա Սահակյանի անվամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը